7-ՀՈԳԱՆՈՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության միջազգային հիմնադրամի աջակցությամբ «Անտառային օրենսդրության կիրառման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում եվրոպական հարեւանության քաղաքականության Արեւելյան  երկրներում եւ Ռուսաստանում տարածաշրջանային EԼP-I» ծրագրի շրջանակում մայիսի 3-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպել է «Անտառային օրենսդրության ուղեցույց»-ի շնորհանդես, անտառային օրենսդրության ոլորտի եւ իրավական ակտերի, նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում:  Հայաստանի անտառաշատ մարզերից մեկում՝ Տավուշում, անտառային օրենսդրության, դրա փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը մասնակցել է ընդամենը 7 հոգի, որից 2-ը՝ անտառտնտեսությունների աշխատակիցներ: Մարզի լրագրողները միջոցառմանը չեն հրավիրվել: Ստացվում է, որ  ծրագրի դոնորները եւ քննարկման մասնակիցները թվով գրեթե հավասար են: Եթե օրենսդրական փոփոխությունների քննարկումներն այսպես են կազմակերպվում, ընդունված օրենքներն էլ մեռելածին կլինեն: Պարզ չէ միայն, թե ինչու են միջոցառման մասնակիցները  քննարկումը «հանրային» կոչել:




Լրահոս