ԴՈՒԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նունե Եսայանը երեւի այն երգչուհիներից է, որն իր դուետների քանակով չի զիջում Արմինկային: Վերջին դուետը փոքրիկ Լիդուշիկի հետ է, որի պրեմիերան կայացավ երեկ: Քանի որ Նունեի որդին` Հենրին, շատ է սիրում Լիդուշիկին եւ երգչուհու իսկ խոսքերով՝ նույնիսկ սիրահարված է, ինքը պարզապես չի կարողացել մերժել դուետի առաջարկը: Երաժշտության հեղինակը Մանե Գրիգորյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Գունավոր այս տեսահոլովակն արդեն տեղադրվել է համացանցում, կարող եք այն դիտել youtube-ում` փնտրելով Նունե Եսայան եւ Լիդուշիկ՝ «Մամա»: Ի դեպ, տեսահոլովակի մեջ Նունե Եսայանը բոլորովին այլ իմիջով է, նոր սանրվածքն իսկապես նրան սազում է:
Իսկ մայիսի 11-ին Նունեն հանդես կգա Թուրքիայի «Լյութֆու քըրդար» համերգասրահում: Պոլսի Սահակյան սաների միությունն իր հիմնադրման 60-ամյակը նշելու կապակցությամբ Թուրքիա է հրավիրել երգչուհուն:  Սա երգչուհու առաջին այցն է Թուրքիա, բայց ժամանակին Հրանտ Դինքից նման հրավեր ստացել է, ուղղակի չի ստացվել  մեկնել. «Սա իմ առաջին այցն է Թուրքիա, որի համար ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ հուզված»:




Լրահոս