ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ կարծում, որ կոալիցիան վերջին իրադարձությունների հետեւանքով կփլուզվի: Չի կարող, եթե անգամ իշխանության շարքերում որոշակի փոփոխություններ տեղի ունենան»Հեղինե Բիշարյան. «Ժամանակ». 09.02.2011Այն, որ իշխող կոալիցիան մոտ օրերս վերջնականապես կփլուզվի, արդեն գրեթե կասկած չկա: Բայց կարեւորը դա չէ: Գլխավորն այն  է, որ «Օրինաց երկիր»-ը իսկապես մինչեւ վերջ մնալու է կոալիցիայի կազմում, քանի որ գնալու ուրիշ տեղ չունի: Իսկ եթե ՕԵԿ-ը կկարողանա մատչելի լեզվով մեր ընթերցողներին բացատրել, թե ինչու 2006-ին լքեց այն ժամանակվա կոալիցիան, իսկ այժմ ջանում է ամեն գնով պահպանել, պաշտոնապես խոստանում ենք ողջ խմբագրակազմով ընտրել ՕԵԿ-ին: Իհարկե, դա չի օգնի Սերժ Սարգսյանի վերջին հենարանին` 5 տոկոս քվե ստանալու հարցում, բայց գոնե աջակցած կլինենք:




Լրահոս