
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման տոնավաճառներն արդեն դարձել են ավանդական եւ նոր մշակույթ են ձեւավորում գյուղատնտեսական արտադրանքի ներկայացման ոլորտում:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: