Երեվանում ռեստորանի պահեստ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոտնակի այրման մասին ահազանգ է ստացվել մայիսի 10-ին` ժամը 06.46-ին: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է` այրվում են “Դոլմամա” ռեստորանին պատկանող պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը` 4 քմ: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է:  




Լրահոս