Երկրաշարժերը 2012թ. մայիսի 3-ից մինչև 10-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.թ. մայիսի 3-ից մինչև 10-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել, որը տեղի է ունեցել մայիսի 6-ին Սևան քաղաքից 5 կմ հարավ-արևելք: Իսկ մայիսի 10-ին Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս տեղի ունեցած 2 բալանոց ստորգետնյա թույլ ցնցումը զգացվել է Դվին գյուղում:Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 66 երկրաշարժ: Մայիսի 3-ին Իրանի Սալմաստ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 4-5 բալ: Մայիսի 5-ին Իրանի տարածքում 3 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել. 3 բալանոց Թավրիզ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք և Խոյ քաղաքից 15 կմ արևելք,  4 բալանոց Մերենդ քաղաքից 8 կմ հարավ-արևելք: 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել մայիսի 5-ին Վրաստանի Ախալցխա քաղաքից 21 կմ հարավ-արևելք և Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքից 7 կմ հարավ-արևելք, իսկ մայիսի 6-ին` Ադրբեջանի Շամքոր քաղաքից 18 կմ հարավ: Մայիսի 7-ին Ադրբեջանի հյուսիսում տեղի է ունեցել 7-8 բալ ուժգնությամբ (5.7 մագնիտուդ) սեյսմիկ իրադարձություն, որի էպիկենտրոնը գտնվում է Զաքաթալա քաղաքից 16 կմ հարավ: Երկրաշարժի հետևանքով մարդկային զոհեր չկան, բուժօգնություն է ստացել 36 մարդ, Զաքաթալայի շրջանում քանդվել է մոտավորապես 200 տուն, կան վնասված շինություններ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան պետություններում` Վրաստանում, Ռուսաստանում (Դաղստան) և Հայաստանում: ՀՀ տարածքում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ, մասնավորապես Երևանում` 3 բալ: Երկրաշարժին ժամեր անց հաջորդել է 7 բալ ուժգնությամբ երկրորդ ստորգետնյա ցնցումը, որը դարձյալ զգացվել է մայրաքաղաք Երևանում: Մինչ օրս գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 56 հետցնցում: Մայիսի 9-ին Թուրքիայի Ագրի քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 5 բալ:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:
Մայիսի 3-ին Իրան-Իրաք սահմանային գոտում, Դեզֆուլ քաղաքից 80 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել սեյսմիկ իրադարձություն, որն ունեցել է 5.5 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, քանդվել են բնակելի շինություններ, բնակչության մի մասը խուճապահար լքել է բնակարանները:
Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ “ՍՊԾ” գործակալությունը:




Լրահոս