Վիճաբանություն եվ կրակոցներ Երեվանի կարաոկեներից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոմն Ալիկից մայիսի 9-ին` ժամը 23.45-ին ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կարաոկե ակումբում վիճաբանություն է տեղի ունենում, և կրակում են: ՀՀ ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հիշյալ ակումբում 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են ակումբի տնօրենի հետ, ապա հրազենից կրակել են վերջինիս պատկանող ,Մերսեդես Ե 500ե մակնիշի ավտոմեքենայի  վրա, որը կայանված է եղել ակումբի դիմաց և դիմել են փախուստի: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել և առգրավվել է 5 պարկուճ, 1 գնդակ: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս