
Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00 Երևանի ազատության հրապարակում տեղի կունենա ոչ իշխանական երեք ուժերի հերթական հանահավաքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, թե այդ օրն ուժերը հրապարակ կգան շատ ավելի կոնկրետ անելիքների համար: Լ. Զուրաբյանի խոսքով, նախորդ հանրահավաքից հետո անհրաժեշտություն է առաջացել կրկին հանրահավաք անցկացնել և ներկայացնել հետագա գործողությունների ծրագիրը:
Հիշեցնենք, որ երեք ուժերի նախորդ հանրահավաքը եղել է հոկտեմբերի 10-ին: