Երևանում եռյակ է ծնվել. հայրը զինվորական է. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը՝ 33-ամյա Հերմինե Տերտերյանն ու հայրը՝ 38-ամյա Սլավիկ Գեղամյանը Արագածոտնի մարզի Ակունք գյուղից են և ունեցել են 2 աղջիկ, 1 տղա:

Այս պահին երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ամուսինները ունեն նաև 2 տղա՝ 8 տարեկան Ավետն է և 6 տարեկան Գեղամը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայրը Ս. Գեղամյանը, զինվորական է:




Լրահոս