
Մոսկվայի իրավապահները փնտրում են անհայտ անձնավորությանը, ով մայրաքաղաքի հարավ-արևմուտքում կացնով հարձակվել է երկու անցորդի վրա. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ռուսաստանի հետաքննությունների կոմիտեի տվյալներով՝ Վորոնցովի զբոսայգում անհայտ անձը կացնի մի քանի հարված է հասցրել 46-ամյա տղամարդու գլխին, որոնցից տղամարդը մահացել է:
Այնուհետև Միկլուխո մակլայի փողոցում նա հարվածել է 22-ամյա մի երիտասարդի պարանոցին: Երիտասարդին հաջողվել է փախչել և դիմել բուժօգնության:
Հանցագործի անձը դեռ չի պարզվել: