Վաղը միասնական շտաբը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) վարչությունը և ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբը հրավիրում են ընտրությունների հանրային վերահսկողության խնդիրներին նվիրված լսումների տասներորդ լիագումար նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՔՄ տարածած հաղորդագրությունից։
Հաղորդվում է, որ նիստի ընթացքում կներկայացվի հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի ամփոփիչ հայտարարությունը՝ Հայաստանում մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքի և պաշտոնական արդյունքների վերաբերյալ:
Ելույթներով հանդես կգան և լրագրողների հարցերին կպատասխանեն Միասնական շտաբում ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ներկայացնող Վարդան Օսկանյանը, Լևոն Զուրաբյանը, Արմեն Ռուստամյանը:
Նիստը գումարվելու է վաղը՝ մայիսի 11-ին , Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակի դահլիճում՝ Մոսկովյան 33ա հասցեում։ Այն կվարի Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:




Լրահոս