Հայտնաբերվել է գիշերային ակումբի բակում երիտասարդին դանակահարողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում:

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ ակումբի բակից 1990 թ. ծնված Սմբատ Ա.-ին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ձախ մեծ նստամկանի ծակած վերք» վնասվածք:

Ժամը 02.30-ին Սմբատ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, գիշերային ակումբի բակում անհայտ անձը անհայտ առարկայով ծակել է իր նստամկանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Վահե Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս