Դոլարի փոխարժեքն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմել է 412.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.10 դրամ (աճել է 0.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 663.85 դրամ (աճել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.21 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 233.87 դրամ, ոսկին՝ 16,264.25 դրամ, պլատինը՝ 16,996.76 դրամ:

Հոկտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:




Լրահոս