Մայիսի 13-ին՝ հաղթանակի տոն Մաշտոցի պուրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 13-ին՝ կիրակի օրը, ժամը 15:00-ին, պուրակի ակտիվիստները հավաքվում են պուրակում՝ տոնելու հանրության հաղթանակը: Այս մասին տեղեկացնում են բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստները: Ըստ նրանց՝ կլինեն ելույթներ, պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և անակնկալներ, կամփոփեն քաղաքացիական շարժման նվաճումները և կներկայացնեն իրենց հետագա անելիքները: Ակտիվիստները նաև վստահեցնում են, որ շարունակելու են պայքարը օրինականության հաստատման համար և հետամուտ են լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն:  “Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 90 օրերին մասնացկել և այս կամ այն կերպ աջակցել են շարժմանը: Սա բոլորիս հաղթանակն է: Շարունակենք Մաշտոցի պուրակը ձևավորել որպես հանրային մշակութային տարածք”,- հորդորում են ակտիվիստները:




Լրահոս