Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վաղը սպասվելիք Հայաստան -Ֆրանսիա խաղին և գնահատել հավաքականի հնարավորությունները:
«Գտնում եմ, որ պետք է փորձենք լավ հանդիպում անցկացնել: Սա մեծ պատիվ և նվեր է մեզ համար, սակայն այս պարագայում նվերը կարող է թունավոր լինել: Հինգ բացակա ֆուտբոլիստ ունենք. միգուցե լավագույն պահը չէ Ֆրանսիայի դեմ խաղալ: Հիանալի է, որ խաղալու ենք, բայց ցանկալի կլիներ ավելի լավ պայմաններում խաղալ», – ընդգծել է նա:
Հանդիպմանը մասնակցում էր նաև հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը, ով անդրադարձավ Հայաստան – Սերբիա (1:1) խաղին:
«Մեր մարզիչը մեզ շատ լավ էր պատրաստել: Բոլորս միասին շատ լավ խաղացինք։ Գիտեինք, որ դժվար խաղ է սպասվում: Մենք լավ աշխատեցինք: Կարծում եմ, որ բոլորս էլ շատ լավ խաղացինք: Սերբիայի խաղը շատ դժվար էր, և տվեցինք մեր բոլոր ուժերը», – նշել է նա: