Երևանում հայրն անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա օգոստոսի 20-ին Երևանի 43-ամյա բնակիչ Բորիս Հ-ն իր բնակարանում սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ:

Ինչպես տեղեկանում է Armlur.am-ը մեղադրական եզրակացությունից, հայրը դստերը պառկեցրել է մահճակալին և սկսել կատարել անբարո գործողություններ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 142 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անչափահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելը):

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, որոշում է կայացրել Բորիս Հ.-ին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից, ու նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ՝ տեղավորելով հոգեբուժական կազմակերպությունում` ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում:

Այսպես, դատական տեղեկատվական համակարգից Armlur.am-ը տեղեկանում է, որ դեպքի օրը Բորիսը դստերը պառկացրել է մահճակալին, հանել վերջինիս տաբատը և ներքնազգեստը, ապա հանել է իրենը ու, իր սեռական օրգանն ուղղելով երեխայի կողմը, պառկել է վերջինիս վրա և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ:

Բացի այդ՝ Բորիսն իր կնոջ՝ Հասմիկի հետ անհիմն վիճաբանության արդյունքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ դանակը պահել է վերջինիս որովայնին և սպառնացել սպանել նրան:

Դատահոգեբանական փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Բորիս Հ.-ն տառապել և տառապում է «Վաղ օրգանական ախտահարումով պայմանավորված մտավոր թերզարգացմամբ, անձի և վարքի խանգարումներով ՝ մանկական ցերեբրալ պարալիչ» հիվանդությամբ: Վերոնշյալ գործողությունները կատարելիս Բորիսը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից: Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Բորիսին դատարանը հարկ է համարել ճանաչել անմեղսունակ:




Լրահոս