Սյունիքի մարզում Սուբարուն շրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Երևանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 38-ամյա Ալեքսանդր Ավետիսյանը, վարելով Սուբարո մակնիշի 30 ՏՍ 491համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180 կմ հատվածում Ծղուկ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Երևանի Հարավ-արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 41-ամյա Արթուր Վարդանյանը և Խուդյակով 70 տան բնակիչ 38-ամյա Արմեն Գիգոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայության տեսուչներ Ռուդիկ Խանզրդյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները։ Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սիսիանի բաժնի տուգանային հրապարակ
 




Լրահոս