Շենգավիթում ավարտվեցին «էրեբունի-Երևան 2796» տոնական միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի վարչական շրջաններում անցկացվող մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում տոնն ամփոփվել է համերգային մեծ ծրագրով:

Գարեգին Նժդեհի անվան հրապարակում շենգավիթցիների հետ տոնական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միջոցառմանն իրենց ելույթներով բարձր տրամադրություն են ապահովել հայտնի ու սիրված երգիչները, ինչպես նաև ազգագրական երգի-պարի համույթները: Երգերի մեծ մասը նվիրված են եղել քաղաքամայր Երևանին: Համերգային երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:




Լրահոս