ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ, որ Զեյթունի 3/24 ընտրատեղամասում գազելներով մարդկանց են բերում ընտրության: Ուղեւորվեցինք այնտեղ ու սկսեցինք լուսանկարել տեղամասի դիմաց գտնվող մարդատար միկրոավտոբուսները: Այդ ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի թղթակից Սյունէ Համբարձումյանին վրա տվեց մի կին եւ հրմշտելով խլեց տեսախցիկը: Նա բղավում, անմարդկային ձայներ էր հանում՝ պահանջելով ջնջել լուսանկարները: Բարեբախտաբար, տարածքում ոստիկաններ կային, ու երբ նրանք մոտեցան, աղմկարար տիկինը զգաստացավ եւ տեսախցիկը փոխանցեց մի տղամարդու՝ իբր ինքը տեղյակ չի եղել: Ի վերջո, ոստիկանության աշխատակիցների օգնությամբ մեր տեսախցիկը վերադարձրին:




Լրահոս