ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման օգտին, եւ վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ եւ սերտ համագործակցության զարգացմամբ»:

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում հաստատելու համար: Այս մասին հաղորդել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ գործակալությունը` հղում անելով Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:

ԷԼԻ ՄԵՐԺԵՑԻՆ
Հայաստանի վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 2012թ.-ի փետրվարի 9-ի որոշման դեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ին եթեր չտրամադրելու  որոշումը ՀՌԱՀ-ը կայացրել էր 2010թ. դեկտեմբերի 10-ին: Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:  

ԴԺԳՈՀ ԵՆ
Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց ընտրություններից՝ ասելով. «Չգիտեմ, թե ինչքան ձայն եմ հավաքել, եւ առանձնապես չի էլ հետաքրքրում»: Իսկ թիվ 19 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը պարզապես հիասթափված էր. «Սա ընտրություն չէր: Ո՛չ գիտեմ, թե ինչքան ձայն եմ հավաքել, ո՛չ էլ հետաքրքրվում եմ: Մենք կեսից դուրս ենք եկել»:

ՊՈՒՏԻՆԸ` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ: «Համոզված եմ, որ պատերազմի տարիների փորձությունն անցած Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ապագայում եւս կամրապնդվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների, հանուն Անդրկովկասում կայունության ու անվտանգության»,-ասված է ուղերձում:

ՀԱՂԹԵՑ ՓՈՂԸ
«Ընտրություններում «հաղթեց փողը», եւ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»,-սա ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատականն է, որը նա հնչեցրել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով»,-ասել է  Մարգարյանը` հավելելով, որ  այդ նույն իշխանությունները, որոնք այս ժողովրդի թշվառության պատճառն են, նույն այդ ժողովրդի թշվառությունից օգտվեցին իրենց իշխանությունը երկարաձգելու համար:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաեւ Հաղթանակի օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում Ձեր ընտրվելը կապահովի քաղաքական ուղեգծի շարունակականությունը եւ ռուսաստանյան հասարակության կայուն զարգացումը: Մաղթում եմ Ձեզ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում նորարարական գաղափարների իրագործում եւ նախանշած բոլոր նպատակների իրականացում»,-ասված է ուղերձում:

ՀԱՎԱՔՆԵՐ
Երեկ՝ օրվա տարբեր ժամերի, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հավաքել են իրենց ակտիվին եւ շնորհակալություն հայտնել՝ բաժակների զրնգոցներով շնորհավորելով միմյանց:




Լրահոս