ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԼՌԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հերթական անգամ առանձնացել է սեփական կուսակցությունից` դեմ գնալով լռելու մասին կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը: Օսկանյանն իր «Սիվիլնեթ» TV-ով հայտարարել է, թե ինքը կատեգորիկ դեմ կլինի, եթե ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: «Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կազմելը որեւէ խնդիր չի լուծում եւ որեւէ հակաշիռ չի ստեղծում խորհրդարանում»,-ասել է Օսկանյանը:




Լրահոս