
Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լիճք գյուղի մթերային խանութում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.50-ին, գազի արտահոսքից պայթյուն է տեղի է ունեցել, ինչի հետևանքով խանութի աշխատակցուհին՝ 1974 թ. ծնված Սյուզաննա Մ.-ն, և հաճախորդը` 1986 թ. ծնված Վասպուրակ Բ.-ն, մարմնի տարբեր մասերում ստացած այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: