ԲՄՎ X5-ի վարորդը ֆուրոր է արել Հրազդանի կիրճում. ծեծել է բուժաշխատողներին (լրացված, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20-ի սահմաններում ԲՄՎ X 5 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճի՝ դեպի Գետափ ռեստորանային համալիր տանող ճանապարհի սկզբնամասից սկսած հարվածել է 2 Մերսեդես, 1-ական Տոյոտա, Ռենջ Ռովեր եւ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաների։ Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության աշխատակիցները, և այդ ժամանակ ԲՄՎ X 5-ի վարորդը բռնություն է կիրառել և ծեծի ենթարկել շտապօգնության բուժքրոջն ու վարորդին։ Նրան կարողացել են դեպքի վայրում վնասազերծել դեպքի վայր շտապ ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ: Մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանումը ԲՄՎ X5-ի վրայից հանել էին համարանիշները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ համարանիշներն են՝ 77 NO 707։ Վարորդը բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ԲՄՎ- ն մտել է Ռենջ Ռովերի տակ։դեպքի վայր են ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչները՝ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, ավտոմեքենան վարել է երևանյան բուհերից մեկի պաշտոնյայի ազգականը: Նա և իր ընկերը եղել են ոչ սթափ վիճակում:
Քիչ առաջ Գ.Շամշյանը հայտնեց, որ հիվանդանոց է տեղափոխվել ԲՄՎ Իքս 5-ի ուղևորը, ում տվյալնները այս պահին ոստիկանությունը ճշտում է, իսկ վարորդը՝ Երևանի Ավետ Ավետիսյան 43 շենքի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ղարիբյանը, գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում: Դեպքի վայր ժամանեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը: Ապահովագրական ընկերության դեպքի վայր ժամանած ներկայացուցիչները Գ. Շամշյանին պատմել են, որ այս ավտովթարը ԱՊՊԱ համակարգը ներդնելուց ի վեր գույքային վնասի առումով Հայաստանում գրանցված ամենաթանկ ավտովթարն է, և հասցված վնասը նախնական հաշվարկներով կազմում է մոտ 300 հազար դոլար։ 




Լրահոս