ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն հարված չէ, որ կարող է գեներալ տատանել: Չեմ կարծում, որ այդ առումով ՀՀԿ-ն մեծ պրոբլեմներ կունենա»Կարինե Աճեմյան. «Իրատես դե Ֆակտո» 08.02.2011Իհարկե, պետք չէ տիկին պատգամավորի խոսքերում տրամաբանություն փնտրել, միեւնույն է, անշնորհակալ գործ է: Ի վերջո, տիկին Աճեմյանն անցել է քաղաքական գործառույթների նեղ մասնագետ Գալուստ Գրիգորիչի «շկոլան»: Նրանք պետք է արտահայտեն մտքեր, որոնք հանրության լայն շրջանակներն ընկալեն որպես խելացի արտահայտություն, բայց որեւէ բան չհասկանան: Երեւի պետք է ողջունել Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդի փեսային, որը  արգելանք է դրել խորհրդարանի ամենամեծ խմբակցության գրեթե բոլոր ներկայացուցիչների վրա: Ըստ այդմ, այսօր թույլատրված է հրապարակային ելույթներ ունենալ միայն «գեներալներ» Շարմազանովին եւ Զոհրաբյանին:




Լրահոս