Արդեն հայտնել էր armlur.am-ը, այսօր Մասիսի առաջին ատյանի դատարանում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, սկսվեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի գործով դատական քննությունը:
Ցուցմունք տվեց գործով տուժող Կարո Կարապետյանը, ով նշեց, որ ամբաստանյալ Արթուր Զադոյանն իրականում պետք է դատապարտվի 104 հոդվածի հատկանիշներով, այն է` սպանություն:
«Պահանջում եմ փողերս՝ 57600 դոլարս: Ո՞ւր ա ստեղ տղա, ինքը հնացած կնիկ ա: 3 կրակոց եմ արձակել, երկուսը՝ իրա ուղղությամբ, ափսոս չի կպել, սատկեր: Հարգելի՛ պաշտպան, Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս` զգուշանալ դրանից, ինքը սաղին քցում ա: Էկավ էդ օրը ուռած, խմած, գծերից ընգած: Ո՞ւր ա ըտեղ տղամարդ: Սաղին ասում էր՝ ես կարմիր սնդիկ ունեմ, էթամ պարսիկներին ծախեմ, փող աշխատեմ: Իրա էրեխու վարձերը ես եմ տվել սաղ: Էդ օրն էլ թոփ թազա կաստյում էի առել` 2000 եվրոյով, կոշիկներով, նասկիներով, սաղ: Էդ էլ մտցրո՛ւ ծախսերի մեջը»,- շարունակեց պատմել տուժող Կարո Կարապետյանը:
Ամբաստանյալը նշեց, որ հարցեր չունի: «Իրանից դուս խոսում ա անկապ, ես ի՞նչ ասեմ»,- ասաց Արթուր Զադոյանը:
Ապա վկայություն տվեց դեպքի օրը ներկա Կարո Կարապետյանի վարորդը` Օնիկ Հովհաննիսյանը:
Այս ընթացքում Կարո Կարապետյանը, տեղից խոսելով, վստահեցնում էր, թե. «Սաղ աշխարհը գիտի: Ինքը լավ ա՞ արել, որ նախաքննության ժամանակ ասել ա` կնոջ հետ կենակցել եմ:
«Ես պրոստը շփոթվել եմ, որ օդ եմ կրակել, պիտի սատկացնեի դրան»,- ասաց վկան:
Տաթև Հարությունյան
Լուսանկարը՝ aravot.am-ի