Էտի գոմիկ ա. երկու քրոջ հետ ա ամուսնացել. Կ. Կարապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե գնացած լինեի խփելու, պարզ տրամաբանություն ա, միանգամից կխփեի, չէի սպասի հետո անեի»,- լրագրողների հետ առանձնազրույցում վստահեցրեց Արթուր Զադոյանը` անդրադառնալով այսօր Մասիսի առաջին ատյանի դատարանում ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո)  հայտարարությանը, թե Զադոյանը ցանկացել է սպանել իրեն` կատարելով ինչ-որ մեկի պատվերը:

Սույն գործով ամբաստանյալ Արթուր Զադոյանը նշեց, որ չորս տարի առաջ գործը կարճվել է, սակայն իրենց բողոքարկումներից հետո միայն հնարավոր է եղել վերսկսել քննությունը: Այդ ժամանակ, ինչպես ներկայացրեց Արթուր Զադոյանը, ինքը դեռևս չի իմացել, որ գործով պետք է որպես մեղադրյալ անցնի, քանի որ դատախազն իրեն ասել է, թե ինքը տուժողն է լինելու:

«Նախ էդ որ ասում ա՝ ես ուզեցել եմ իրան սպանեմ, հետո էլ ասում ա՝ պատվերով պիտի սպանեի, բա հետո ինչի՞ ա ասում` սպանության շարժառիթը էն 57 հազար դոլար պարտքն ա էղել: Ինքն էլ չգիտի` ինչ ա ասում: Կամ որ ասում ա` իմ նասկու մեջից ատրճանակ հանեց, էդ ոնց հերիքեց ատրճանակն իմ նասկու մեջ, ես դա ո՞նց տեղավորեցի»,- մեկնաբանեց գործով ամբաստանյալ Արթուր Զադոյանը:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն էլ Armlur.am-ի հարցին, թե որքա՞ն ժամանակ է Զադոյանն իրեն գումար պարտք եղել, և ինչու նա ավելի վաղ չի պահանջել այդ գումարը, պատասխանեց. «Լիքը մոտիկ մարդիկ էին գալիս-գնում, թե մեր մոտիկն ա, էս անգամ էլ ների, ես էլ ներում էի: Բայց դա էն մարդը չի, որ ես ներեի: Ես դաժե իրա էրեխու վարձն եմ տվել: Մի քանի անգամ էս տասերկու տարվա մեջ գողացած ավտո էր բերում, թե սա վերցրու պարտքի տեղը, դուրս չէր գալիս, չէի վերցնում»:

Ապա ԲՀԿ-ական պատգամավորը դատարանում հայտարարեց, թե Արթուր Զադոյանը համասեռամոլ է` հիմնավորելով այն հանգամանքով, թե Զադոյանի «շալվարը կարճ է»։ «Էտի գոմիկ ա, երկու քրոջ հետ ա ամուսնացել»,- հավելեց Կարո Կարապետյանը:




Լրահոս