Օմբուդսմենը համագործակցության հարցեր է քննարկել Լեհաստանի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կեսօրին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ:

Օմբուդսմենը և Դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գերակա խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ու Դեսպան Ռաչինսկին բարձր են գնահատել Օմբուդսմենի գրասենյակի և Լեհաստանի դեսպանության միջև ձևավորված սերտ և բարեկամական համագործակցությունը:

Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս