Հայաստան – Ֆրանսիա (0:3) ընկերական հանդիպումից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մամլո ասուլիսում նշել է, թե այս խաղում իր համար որևէ նոր բան չի բացահայտել:
«Մրցակիցն անընդհատ պրեսինգի էր դիմում: Ունեինք նորեկներ` Պայեն ու Ժալեն, որոնք լավ խաղացին: Հայաստանի հավաքականը բավականին լավ էր գործում, հարձակվողները հատկապես առաջին խաղակեսում ակտիվ էին: Նկատելի էր, որ թիմը կարճ ժամանակ առաջ ծանր խաղ է անցկացրել:
Եվրո-2016-ում Հայաստանի խումբը բավականին բարդ խումբ է, սակայն Հայաստանն արժանի է խմբային փուլի արգելքը հաղթահարելուն», – նշել է նա: