Կոտայքի մարզի դատախազի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունու ընտանիքի հայտարարագրած դրամական միջոցները հասնում են 130 հազար դոլարի: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից: Ըստ ԲՊԱԷՀ հայտարարագրերի ռեեստրում հրապարակված պաշտոնի ստանձնման հայտարարագրի` Ռշտունին ունի 1 բնակարան, 1 «BMW X5» մակնիշի ավտոմեքենա, 22 մլն դրամ և 44 հազար դոլար դրամական միջոցներ: Դատախազի տարեկան աշխատավարձը կազմում է 4.9 մլն դրամ: Կինը` Մանե Ռշտունին, 2013թ.-ի համար հայտարարագրել է 10 հազար դոլար և 3.5 մլն դրամ, այն դեպքում, երբ նա նույն տարում որևէ եկամուտ չի ունեցել: Վազգեն Ռշտունին եղել է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս