«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձավ հոկտեմբերի 10-ին Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը: «Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ նախագահը կայացրեց իր որոշումը` միանալ Մաքսային միությանը: Միացյալ Նահանգները հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան` միանալու որևէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Կարծում ենք, որ Հայաստանը Մոսկվայի հետ անդամակցության շուրջ իր բանակցություններում առաջընթաց է արձանագրել: Չգիտեմ, թե տեղի ունեցած բանակցություններն ինչ պայմանների շուրջ են եղել: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք: Մենք Հայաստանին առաջարկում ենք գործընկերություն տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության, ինչպես նաև անվտանգության ասպարեզներում: Կարծում եմ, սա շատ կարևոր է Հայաստանի համար` ողջունելու Արևմուտքի հետ գործակցությունը»: Արդյոք Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել. այս հարցին ի պատասխան դեսպանը նշեց. «Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը Արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամք կդրսևորի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: