«Լիվերպուլ»-ի կոմերցիոն տնօրեն Բիլլի Հոգանը հայտարարել է, որ իրենց ակումբն ունի 580 մլն երկրպագուներ: Նա նաև հայտնել է, որ ակումբի գրասենյակը Բոստոնից կտեղափոխվի Լոնդոն:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում մենք 580 մլն երկրպագուներ ունենք: Երկրպագուների այդպիսի մեծ քանակը ցույց է տալիս, որ բիզնեսի համար մեծ հնարավորություններ ունենք: Մենք վստահ ենք, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց դեռ շատ բան ունենք անելու: Որոշել ենք նոր գրասենյակ բացել Լոնդոնում և վերջնականապես տեղափոխվել Բոստոնից:
Ֆինանսների առումով դա օգտակար է: Համաշխարհային ֆինանսական կենտրոնում գրասենյակն ունենալը կօգնի մեզ նոր հովանավորներ գտնելու համար», – նշել է Հոգանը: