Արգենտինայում առգրավվել Է 842 կիլոգրամ կոկաին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արգենտինայում առգրավվել Է 842 կիլոգրամ քաշով կոկաինի խմբաքանակ:
Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք Արգենտինայում կատարում են սահմանների եւ համապետական նշանակության ճանապարհների պահպանության գործառույթները, Պերգամինո քաղաքի մերձակայքում, որը գտնվում Է մայրաքաղաք Բուենոս Այրեսից 222 կիլոմետր հեռավորության վրա, ստուգման համար կանգնեցրել են մի բեռնատար: Հատուկ վարժեցված շների միջոցով կատարվել Է ֆուրգոնի զննություն, որի արդյունքում բացահայտվել Է թմրանյութով փաթեթների առկայությունը բեռնատարի կրկնակի պատերում եւ կրկնակի առաստաղում: Վարորդը ձերբակալված Է եւ ցուցմունքներ Է տաիս,-
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 




Լրահոս