Դիտորդների՝ այս ընտրությունների գնահատականը ավելի խիստ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները եղել են պլյուրալիստական ու բավական ազատ քաղաքական սուբյեկտների համար: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ առումով մեծ առաջընթաց կա:
“Նախընտրական քարոզարշավի ժամանակ երեւում էր, որ բոլոր ուժերը հնարավորություն ունեին ազատ արտահայտվել, անցկացնել ազատ միտինգներ”,- նշեց նա: “Գլխավոր բացասական ֆոնը գալիս էր մեծամասնականից, ակնհայտ է, որ մեծամասնականով առաջադրված օլիգարխները թքած ունեն կուսակցության վրա եւ փողեր բաժանելու մասին լսել ենք հենց մեծամասնականների հետ կապված”,- նշեց նա: Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ դիտորդների՝ այս ընտրությունների գնահատականը ավելի խիստ էր, քան 2007թ էր, ինչին եւս պետք է ուշադրություն դարձնել:




Լրահոս