Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական վիճաբանությունների փուլում վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալ 15-ամյա Շահեն Հարությունյանը, ով հայտարարեց, որ չի փոշմանում ոստիկանին խփելու համար:
«Այո, խփել եմ ոստիկանին, ու չեմ զղջում դրա համար: Իսկ եթե կրկնվի, նորից կխփեմ: Ես շարունակելու եմ իմ ազգի պայքարը, որը սկսվել է դեռևս հորս պապից»,- որդու խոսքերը լսելուն պես, Շանթ Հարությունյանը համբուրեց նրան ու ասաց. «Այ սենց պետք ա մարդ դաստիարակի իր տղային»:
Այս պահին հայտարարվել է ընդմիջում, որից հետո իրենց վերջին խոսքը կասեն մյուս ամբաստանյալները: