Հայկական հանցախմբի պարագլխին գլխատել են. փնտրվում են մեղավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լենինգրադի մարզի Վոլխո քաղաքում իրավապահները խուզարկություններ են անցկացնում քրեական հեղինակությունների բնակարաններում: Օպերատիվ միջոցառումներն անցկացվում են հայկական հանցավոր խմբավորման ղեկավար Յուրի Սերգեեւի սպանության գործի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ին՝ հղում անելով ՌԴ ՔԿ մամլո ծառայությանը:

Խուզարկությունների ընթացքում քննիչներին հաջողվել է գործի որոշ մանրամասներ պարզել, որոնք, սակայն, առայժմ չեն հրապարակվում:

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի վերջին հայտնաբերվել էր քրեական հեղինակություն Յուրի Սերգեեւի գլխատված մարմինը: Սերգեեւը, ով հայտնի էր «Չոռնի» մականվամբ, հայկական հանցախմբի ղեկավար էր:

Ինչպես տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, սպանությունը կատարվել է Վոլխով քաղաքի «մոտինսկիների» և «հայերի» հանցավոր խմբավորումների միջև ընթացող պատերազմի շրջանակներում, որի մասին քաղաքի իշխանությունները երկար ժամանակ գերադասում էին լռել:




Լրահոս