
Ամիսներ շարունակ տարածքն ու շրջապատն ապականած շինարարությունը Հյուսիսային պողոտայում ավարտվել է: Թեև այն շատ նյարդեր խլեց մեր քաղաքացիներից, բազմաթիվ անհարմարություններ ստեղծեց և սեզոնի պիկին Երևանն անբարեկարգ տեսքով ներկայացվեց զբոսաշրջիկներին, այսուհանդերձ հարկ է խոստովանել, որ բարեկարգված տարածքի նոր տեսքն իսկապես գերազանցում է նախորդին: Հյուսիսային պողոտան նորմալ տեսքի է բերվել: