ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Ահազանգ. Հյուսիսային պողոտայում տղամարդը վատ է վերաբերվում կապիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քաղաքացիներն ահազանգում են, որ Հյուսիսային պողոտայում կա մի տղամարդ, ով կապիկի հետ գրեթե ամեն օր շրջում է այնտեղ, և միայն գումարի դիմաց է տերը թույլատրում, որ անցորդները նկարվեն կենդանու հետ։

Մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ տղամարդը վատ է վերաբերվում կենդանուն՝ հարվածում նրան, ինչը առաջացրել է կենդանասերների վրդովմունքը։ Նրանք մոտեցել են տղամարդուն, հորդորել, որ լավ վերաբերվի կենդանու հետ, սակայն կենդանու հանդեպ վատ վերաբերմունքը շարունակվում է։

ArmLur.am-ին դիմած քաղաքացիները կից ուղարկել են տեսանյութ և լուսանկարներ և պահանջում են քայլեր ձեռնարկել, որպեսզի կենդանուն վերցնեն տղամարդու մոտից։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս