Սամվել Նիկոյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ կողմից 2001 թվականին ընդունված “ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում մայիսի 8-ն ամրագրվել է որպես “Երկրապահի օր”։ 
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելել է ,Եռաբլուրե զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու փառքով պսակած ազատամարտիկների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգեց նրանց հիշատակը։ ԱԺ նախագահը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության կողմից կազմակերպված միջոցառմանը։ 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը կատարել է հոգեհանգստի կարգ։ Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են հայ ազատամարտիկների անձնուրաց սխրանքն ու կարևորել նրանց անխորտակելի ոգով նոր սերնդի դաստիարակությունը։
Երկրապահի օրվան նվիրված քայլերթ են կատարել և Արևելյան մարտարվեստի իրենց հմտությունները ցուցադրել “Պատանի երկրապահ” ակումբի սաները։




Լրահոս