Հայաստանում կգործարկվի mobile commerce ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բանկային համակարգում հաճախորդներին առաջարկվում է հերթական նորամուծությունը: “Յունիբանկը” Boomerang Software ընկերության հետ համագործակցությամբ ամռանն արդեն հաճախորդներին կառաջարկի mobile commerce (առեւտուր բջջային հեռախոսի միջոցով) ծառայությունը: Ծառայությունից կարող են օգտվել Բանկի այն հաճախորդները, որոնց բջջային հեռախոսները սմարթֆոն տեսակի են: “Յունիբանկի” վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ համակարգն աստիճանաբար կտարածվի նաեւ մյուս հեռախոսների վրա: Նրա խոսքով` նոր ծառայությունը հնարավորություն է տալիս հեռախոսի միջոցով կառավարել հաշիվները, կատարել քարտից-քարտ փոխանցումներ, վճարել ապրանքների ու ծառայությունների դիմաց եւ այլն: Օրինակ` որեւէ ապրանք գնելու համար անհրաժեշտ է զանգել տվյալ խանութ եւ թողնել հեռախոսի համարը, այնուհետ հաստատել վճարումը: ,Հեռախոսի մեջ բեռնվելու է հատուկ անվտանգության սերտիֆիկատ, որը թույլ կտա պայքարել զեղծարարական գործարքների դեմե,- ասաց Մ. Հակոբյանը:




Լրահոս