Նորածին քոթոթի անունը որոշելու են երեխաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի կենդանաբանական այգու` վերջերս մայրացած Անդրկովկասյան գորշ արջերից մեկի եւ նրա փոքրիկ ձագուկի կորպորատիվ խնամակալ է դարձել “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” ընկերությունը:
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա այգու առաջին կորպորատիվ խնամակալության վկայականի հանձնման պաշտոնական արարողությունը:
Ընկերությունը պարտավորվել է առնվազն մեկ տարի հոգալ կենդանիների սննդի, խնամքի, ինչպես նաեւ ազատավանդակին առնչվող ծախսերը:
Ավանդույթի համաձայն` խնամակալված կենդանու անունը, եթե նա դեռ անուն չունի, որոշում է խնամակալը: “Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա”-ն որոշել է այս ուրախ եւ հետաքրքիր պարտավորությունը հանձնել երեխաներին:
Միջոցառման օրը 8-15 տարեկան թվով 50 երեխաներ կմասնակցեն օրվա հերոսներին նվիրված նկարչական մրցույթի (ժամը 11:00-12:00): Մրցույթի մասնակիցների թվում տարբեր ներառական դպրոցների եւ մանկատների սաներ են: Հենց մրցույթի ընթացքում էլ մասնակիցները հնարավորություն կստանան հատուկ արկղերի մեջ գցել քոթոթի անվան իրենց տարբերակը: Մրցույթի արդյունքներն կամփոփվեն նույն օրը: Քոթոթի անունն էլ կորոշի ժյուրիի նույն կազմը: Լավագույն 3 նկարներն ու ընտրված անվան հեղինակը կստանան մրցանակներ: Օրը տոնական է լինելու ոչ միայն հյուրերի եւ այգու այցելուների, այլեւ հենց օրվա հերոսների` արջերի համար: Նրանց համար միջոցառման կազմակերպիչները հատուկ “արջի ճաշակով”, նրանց համար նախատեսված բաղադրիչներից տոնական խմորեղեն են պատրաստել:




Լրահոս