Խեդիրան կարիերան շարունակելու ևս մեկ հնարավորություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սամի Խեդիրան կարիերան շարունակելու ևս մեկ հնարավորություն է ստացել: Իտալական «Միլան»-ը պատրաստ է Խեդիրային ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով, բայց նրանք չեն կարողանա գերմանացի կիսապաշտպանին 5 մլն աշխատավարձ վճարել:

Իրավիճակին պատրաստ է միջամտել իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Նշենք, որ  Խեդիրայով հետաքրքրված են նաև անգլիական ակումբները, իսկ Անչելոտին խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել իտալական ակումբի հրավերին:

Նա խորհուրդ է տվել Սան-Սիրո տեղափոխվելու համար համաձայնվել նույնիսկ աշխատավարձի կրճատման: Անչելոտին վստահ է, որ իտալական ֆուտբոլն ավելի է համապատասխանում Խեդիրային, քան Անգլիայի Պրեմիեր լիգան:

 




Լրահոս