Սամի Խեդիրան կմասնակցի «Սևիլյա»-ի դեմ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Սևիլյա»-ի դեմ հանդիպմանը:

Հանդիպմանը կարող է մասնակցել նաև գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել մոտ մեկ ամիս:

«Յուվենտուս»-ի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.  Բուֆոն, Կյելինի, Խեդիրա, Ձաձա, Մորատա, Պոգբա, Էրնանես, Սանդրո, Բարցալի, Կուադրադո, Լեմինա, Բոնուչի, Դիբալա, Ռուգանի, Նետո, Էվրա, Պերեյրա, Աուդերո, Վիտալե




Լրահոս