Ոսկե Ծիրանն այս տարի եվս հարուստ ու հետաքրքիր ծրագրեր կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մշակույթի նախարարությունում այսօր կայացել է համատեղ մամուլի ասուլիս` նվիրված Ոսկե Ծիրան երևանյան միջազգային կինոփառատոնին:
Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ,Ոսկե Ծիրանե երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի
ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:Ոսկե Ծիրան 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. հուլիսի 8-15-ը: Այս տարի ևս առատոնի կողքին են գլխավոր հովանավոր ու հավատարիմ գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և ՀՀ Մշակույթի
նախարարությունը:Այս տարի փառատոնն ստացել է 1020 հայտ (անցյալ տարի` մոտ 700 հայտ)`աշխարհի շուրջ 70 երկրից, ինչը վկայում է Ոսկե Ծիրան-ի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության մասին: Այս մասին է վկայում նաև փառատոնին հանրահայտ կինոգործիչների ներկայությունը, ինչն արդեն դարձել է Ոսկե Ծիրան-ի ամենասպասված ավանդույթներից մեկը: Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի կազմի անդամ Վիկտոր Էրիսեն է: Երևանի` գրքի  համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով ,Ոսկե Ծիրանե կ/փ-ը 2012թ-ին կներկայացնի նոր ծրագիր` Գիրք և կինո խորագրով: Ծրագրում ընգրկվելու են
հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները:
Մրցութային ծրագիրը 2012թ-ին կպահպանի 4 մրցույթները` ,Միջազգային խաղարկայինե, ,Միջազգային վավերագրականե, ,Հայկական համայնապատկերե և Կորիզ. վերջինս մեկնարկել է 2011թ-ին և անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից: Մասնավորապես՝ ,Հարգանքի տուրքե ծրագրի շրջանակներում կիրականացվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակին (,Յուրի Երզնկյանը և իր աշակերտներըե) և Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ցուցադրություններ: Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու
80-ամյակը:Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է Ռեժիսորներ առանց սահմանների Արևելյան գործընկերության ծրագրի մի մաս և իրագործվում է Եվրոմիության աջացկությամբ: Ավելի մանրամասն ծրագրի մասին կներկայացվի գալիք մամլո ասուլիսի ընթացքում:
Մինչև փառատոնի սկսվելը ծրագրվում է իրականացնել նաև ,Կինոլրագրություն առանց սահմաններիե խորագրով դասընթաց միջազգային բարձրակարգ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ: Վերջիններիս համատեղ ուժերով փառատոնի օրերին կտպագրվի Ոսկե ծիրան ամենօրյա պարբերականը:




Լրահոս