Վարչապետի` Իրան կատարած այցից հետո Սյունիքի մարզի գյուղերը կգազաֆիկացվե՞ն. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Չնայած կառավարության պաշտոնական կայքից հեռացվել է «Վարչապետի հանդիպումների գրաֆիկ» բաժինը, այդուհանդերձ, «ՉԻ» տեղեկություններով` մոտ օրերս նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն Իրանի Իսլամական հանրապետություն: Այդ հանդիպումը խոստանում է հետաքրքիր լինել` հատկապես Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համատեքստում: Այս առումով ուշարժան է այն հանգամանքը, որ վարչապետի այցը ռազմավարական նշանակություն ունեցող երկիր լինելու է թվով երրորդը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` վարչապետը ջանքեր չի խնայելու իրանցի ճարպիկ առևտրականներին Հայաստան վերադարձնելու համար: Հատկապես կարևորվելու է կարամելի արտադրությամբ զբաղվողների վերադարձը: Մեր տեղեկություններով` Իրանում քննարկվելիք օրակարգային մյուս գլխավոր հարցը լինելու է Իրանից Հայաստան` գազի այլընտրանքային միջոց գազամատակարարման ծավալի ավելացումը, որի հաշվին հավանաբար կարող է լուծվել Սյունիքի մարզի սահմանամերձ, դեռևս չգազիֆիկացված բնակավայրերի խրոնիկական պրոբլեմը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս