Ի՞նչ է հայտարարել Նունե Եսայանը Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի երգչուհի Նունե Եսայանն այսօր Ստամբուլում պատրաստվում համերդ տալ: Ասյ առիթով  թուրքական ,Հյուրիեթե պարբերականին տված հարցազրույցում Նունե Եսայանն հայտարարել է, թե երկու երկրներում նոր սերունդն ավելի քիչ է թշնամանք տածում միմյանց նկատմամբ, քան նախկինում. Հայերը Ցեղասպանությունից մնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագայինե,-ասել նա` խաղաղության և բարեկամության կոչեր անելով:
Նունե Եսայանն ասել է, թե երաժշտությունը սահմանները չի ճանաչում.
Քաղաքական սահմանները փակ են, այո՛, բայց մեր սրտերը բաց են,- ասել է նա։ Ըստ երգչուհու Ստամբուլում համերգ կազմակերպելը սպանված լրագրող Հրանտ Դինքի մեծագույն երազանքներից է եղել, ու ինքը հիմա Ստամբոլում է իրագործելու այդ երազանքը:Նունե Եսայանը տեղեկացրել է նաև, որ մի քանի տարի առաջ ինքը հրեական համայնքի միջոցով առաջարկություն է ստացել թուրք երգչուհի Գուլյա Ավշարի հետ համատեղ համերգ կազմակերպելու մասին, բայց հրաժարվել է.”Իհարկե, ես կցանկանայի մասնակցել նման համերգի, բայց ինչո՞ւ հրեական համայնքը պետք է միջնորդ հանդիսանա երկու հարևան երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև: Դա ինձ համար անընդունելի էր: Ես կարծում եմ, որ մենք միջնորդների կարիք չունենք”,- ասել է նա: 




Լրահոս