Արմեն Գևորգյանի հրաժարականը հաստատվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ը երեկ արդեն հայտնել էր, որ Կառավարության նիստից հետո Ա. Գևորգյանը կհեռանա: Եվ ահա, այսօր՝ նիստի ավարտին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ընդունում են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը և շնորհակալություն հայտնում նրչան համատեղ աշխատանքի համար:

Այս հայտարարությունից հետո խոսեց նաև Արմեն Գևորգյանը, ասաց իր հրաժարականի խոսքը և հույս հայտնեց, թե կկարողանա մասնավոր սեկտորում կիրառել իր ստացած փորձը:

Հավելենք նաև, որ վերջինիս հրաժարականի մասին լուրերն ակտիվացան հատկապես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից հետո:




Լրահոս