
Ստամբուլում Էբոլայի տենդի տարածման վտանգի պատճառով փակվել է առողջապահության նախարարության «Մարմարա» համալսարանի ուսումնափորձարարական հիվանդանոցը: Այդ մասին հինգշաբթի գրել է թուրքական Milliyet թերթը:
Հիվանդանոցը կարանտինի հայտարարման պատճառով փակվել է այն բանից հետո, երբ այդ բուժհաստատության բժիշկներին է դիմել կոտդիվուարցի կինը, ով բողոքել է բարձր ջերմությունից:
Հետազոտությունից հետո հիվանդ կնոջ մոտ Էբոլայի տենդ չի հայտնաբերվել: