Դոլարը գերազանցեց 394-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` մայիսի 11-ին “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 394.47 դրամ` առաջին անգամ 2012 թ. գերազանցելով 394-ի սահմանը: Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.7 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս նկատվում է դոլարի թանկացում: Փոխանակման կետերը մեկ ամերիկյան դոլարը գնում են ընդհուպ մինչեւ 393.5 դրամով, վաճառքի նվազագույն արժեքը 395 դրամն է:




Լրահոս