Տանզանիայի Մուրուֆիթի գյուղում կատաղած ամբոխն այրել է յոթ մարդու, տեղեկացնում է The Mirror-ը:
Ոստիկանության տվյալներով, գյուղի բնակիչները հարձակվել են կարծեցյալ «վհուկների» ու «կախարդների» վրա, մաչետեներով (մեծ սուր) մասնատել նրանց, այնուհետև այրել մասունքները: Բոլոր զոհվածները՝ բացառությամբ երկուսի, վաթսունն անց էին:
Իրավապահները ձերբակալել են նախաձեռնողներին՝ թվով 23 մարդու, որոնց թվում են տեղի սնղչին, ով նույնպես մասնակցել է հաշվեհարդարին: Նրանց բոլորին կանխամտածված սպանության մեսադրանք է ներկայացվել:
Տեղացի իրավապաշտպանները հայտարարել են, որ ամեն տարի Տանզանիայում մոտ 500 «կախարդ» ու «վհուկ» են սպանում: Որպես կանոն՝ դրանք տարեց կանայք են և ալբինոսներ: Տեղի բնակչությունը նրանց մեղադրում է իրենց դժբախտությունների մեջ և համարում, որ նրանց անեծքները բերում են անպտղության, աղքատության և անհաջողության: