ՀԱՆՈՒՆ «ԲԵՆԶԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության ՕԵԿ-ական թեկնածու Ռոբերտ Մասումյանի (Բենզին Ռուբո) վստահված անձինք 15 ընտրատեղամասերից ներկայացրել են դիմում-բողոքներ եւ խնդրել վերահաշվարկ կատարել: Սակայն ԲՀԿ-ական հաղթող թեկնածուի շտաբն այդ մասին որեւէ բան չգիտեր: Երեկ ԿԸՀ-ի կողմից վերահաշվարկ կատարվեց 5 ընտրատեղամասերում: 12/17 ընտրատեղամասում 6 ձայն է ավել եղել հօգուտ Լյովա Խաչատրյանի, իսկ 12/33-ում՝ 2 ձայն: 12/29-ում ԲՀԿ-ական թեկնածուի օգտին քվեարկված 362 ձայներից մեկը ճանաչվեց անվավեր, իսկ 12/32-ում՝  475 ձայներից երկուսը: Այստեղ ՕԵԿ-ական թեկնածու Ռոբերտ Մասումյանի 139 ձայներից երկուսը նույնպես ճանաչվեցին անվավեր: Իսկ 10/12-ում ոչ մի տարբերություն չեղավ: Թիվ 12 ընտրատարածքի բողոքարկված մյուս ընտրատեղամասերի վերահաշվարկը կլինի այսօր: Ամենայն հավանականությամբ, խնդիր է դրված Լյովա Խաչատրյանի հաղթանակը չարձանագրել, ինչը բավականին դժվար է լինելու:




Լրահոս